1963-ին այս օրը Տիեզերք թռավ Վալենտինա Տերեշկովան՝ առաջին կին տիեզերագնացը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1963 թվականի հունիսի 16-ին Տիեզերք թռավ Վալենտինա Տերեշկովան՝ առաջին կին տիեզերագնացը՝  Վոստոկ-6 տիեզերանավով, տիեզերքում մնալով մոտ 3 օր։

valentina-tereshkova-1cosmonauta-mundo

Առաջին մի քանի խորհրդային տիեզերագնացների հաջող թռիչքներից հետո Սերգեյ Կոռոլյովի մոտ միտք առաջացավ տիեզերք ուղարկել կին տիեզերագնացի։ 1962թ.-ի սկզբին սկսվեց հետևյալ չափանիշներն ունեցող հավակնորդների որոնումը՝ պարաշյուտիստ, մինչև 30 տարեկան, հասակը մինչև 170 սմ և քաշը մինչև 70կգ։ Հարյուրավոր թեկնածուներից հինգն ընտրվեցին՝ Ժաննա Յորկինա, Տատյանա Կուզնեցովա, Վալենտինա Պոնոմարյովա, Իրինա Սոլովյովա և Վալենտինա Տերեշկովա։

970565_637191369642105_475966181_n-580x328

Տիեզերագնացների ջոկատ ընդունվելուց անմիջապես հետո Տերեշկովային մյուս աղջիկների հետ շարքայինի կոչումով կանչեցին զինվորական ծառայության։




Լրահոս