
Այսօր Գյումրու քաղաքապետարանում տեղի է ունեցել ավագանու հերթական նիստը, որի ընթացքում որոշվել է ընթացք տալ ՀՀ Ոստիկանապետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գրավոր դիմումին և ՀՀ Ոստիկանությանը Գյումրիում համայնքային ոստիկանության կարիքների համար հատկացնել երկու հողամաս յուրաքանչրյուրը հարսյուր քսանմեկ քառակուսի մետր մակերեսով:
Ինչպես նշեց հարցի համազեկուցող Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը, սույն երկու հողամասերը նախատեսվում են կառուցապատման համար և դրվելու են համայնքային ոստիկանության կարիքների ներքո: