
Ռուսաստանի երկու քաղաքներում՝ Մոսկվայում և Յարոսլավլում անհայտ անձինք սպառնում են պայթեցնել հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «ՌԻՈ» սուպերմարկետները:
Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ անհայտ անձի կողմից հեռախոսազանգ է հնչել, ով տեղեկացրել է, որ սուպերմարկետը ականապատված է:
«Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող «ՌԻՈ» սուպերմարկետներից սկսվել է աշխատակիցների և հաճախորդների տարհանում:
Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները, կատարվում է է տարածքների զննություն: Բոլոր սուպերմարկետների աշխատանքը դադարեցվել է: