Քաղաքական որոշումը կայացված է. հայտնի է` ով կլինի Պոլիտեխնիկի ռեկտորը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ իշխանություններն արդեն կայացրել են քաղաքական որոշում, թե ով պետք է դառնա պոլիտեխնիկի ռեկտոր: Իշխանությունները սատարելու են դաշնակցական, ԱԺ նախկին պատգամավոր Ոստանիկ Մարուխյանի թեկնածությունը՝ այդ քայլով հընթացս լուծելով ՀՅԴ-ի հետ մերձեցման խնդիրը: Նկատենք, որ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշտոյանը վերջերս ջանք ու եռանդ չի խնայում հրապարակային կերպով այդ որոշումը համապատասխան օղակներում լսեցնել տալու եւ Մարուխյանին իր աջակցությունը հայտնելու համար:

Նախարարը, որը բացարձակ ակտիվ չէր պոլիտեխնիկի սեքս-սկանդալից հետո, հիմա նոր եռանդով լծվել է իր աշխատանքին: Նախ՝ որպեսզի ապացուցի իր վերեւներին, որ հարց լուծող նախարար է ու այդպիսով պահպանի իր պաշտոնը դաշնակցական ոտնձգություններից, երկրոդը` որովհետեւ «դեղին քարտ» է ստացել պոլիտեխնիկի շուրջ վերջին մեկ տարվա սկանդալային իրադարձություններում ցուցաբերած պասիվության եւ խնդրի հանգուցալուծումը այսքան ձգձգելու համար»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս