
«Մոնակո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն կարիերան կշարունակի Լոնդոնի «Չելսի»-ում: Նրա վարձակալության պայմանագրի ձևակերպումը կավարտի այս շաբաթ:
«Չելսի»-ն կունենա Ֆալկաոյին 50 միլիոն եվրոյով գնելու իրավունք: Անգլիայի ավարտված առաջնությունում նա «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում հանդես էր գալիս վարձակալությամբ և 26 խաղում դարձավ 4 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ: