«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Գյումրիի Մայր Հայաստան հուշարձանի մոտակայքում հայտնաբերվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող 19-ամյա Իվան Նովիկովի դին: Նորակոչիկ Նովիկովի դաժան սպանության մեջ կասկածվում է իր ծառայակից ընկեր Իվան Բ.-ն: ՌԴ հարավային ռազմական օկրուգի տարածած մամլո հաղորդագրության համաձայն՝ Իվան Բ.-ն ընդունել է իր մեղքը, իսկ սպանության պատճառը եղել է կենցաղային վեճը: Դեպքի վայրի զննությունը կատարել են հայ իրավապահները, ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով (դիտավորյալ սպանություն):
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ գործի նյութերը ստանալու եւ հետագա քննությունը շարունակելու համար ՌԴ իրավապահները դիմել են հայկական կողմին: Բանն այն է, որ երկու երկրների միջեւ ստորագրված համաձայնագրով ռազմաբազայի զինվորների միջեւ տեղի ունեցած միջադեպերի գործերը պետք է քննեն ՌԴ իրավապահները: Ըստ ամենայնի, հենց այդպես էլ տեղի կունենա, եւ հայկական կողմը գործը կհանձնի ռուս իրավապահներին»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: