Ռուսական շոուբիզնեսի ներկայացուցիչները իրենց ցավակցություն են հայտնել երգչուհի Ժաննա Ֆրիսկեի մահվան կապակցությամբ:
Գլյուկոզան, գրելով, որ չի հավատում, որ նրա պայքարը այդպես է ավարտվել, Ֆրիսկեին անվանել է սիրելի, ուժեղ և իրական, իսկ Ֆիլիպ Կիրկորովը` Ինստագրամի իր էջում հուզառատ լուսանկար է հրապարակել` գրելով, որ չի կարողանում հավատալ դաժան իրականությանը:
Օլգա Օրլովան, ով Ֆրիսկեի մտերիմ ընկերուհին և երեխայի կնքամայրն է, գրել է, որ նա ընդմիշտ կմնա իր սրտում:
Հիշեցնենք, որ 41 տարեկան հասակում` գլխուղեղի քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո, կյանքից հեռացել է ռուս հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեն: Այդ ցավալի լուրը լրատվամիջոցներին է հայտնել երգչուհու հայրը` Վլադիմիր Ֆրիսկեն: