
Թբիլիսիի փողոցներում վայրի կենդանիներ այլևս չկան: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, փոխանցում է Грузия Online-ը:
«Համաձայն կենդանաբանական այգու ներկայացուցիչների տեղեկատվության, ոչ մի կենդանի քաղաքում չկա, բոլորը վերադարձվել են իրենց վանդակները»,- ասել է վարչապետը:
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքում Թբիլիսիի կենդանաբանական այգուց փախել էին վայրի կենդանիներ, որոնց մի մասը սատկել էին: