
ՀՀ Արարատի մարզի դատախազի զեկուցագրի համաձայն` ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի պաշտոնատար անձինք կատարել են պաշտոնեական կեղծիք:
Մասնավորապես՝ ոստիկանության աշխատակիցները 2015 թվականի փետրվարի 17-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, օպերատիվ տվյալների հիման վրա քաղաքացի Հրայր Ա.-ին՝ նրա վարած ավտոմեքենայով հիշյալ բաժին բերման ենթարկելու վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում, անձնական այլ դրդումներից ելնելով, ավտոմեքենայի, ինչպես նաև Հրայր Ա.-ին և վերջինիս ընկերոջ մասնակցությամբ կատարված դեպքերի վայրերի զննության վերաբերյալ կազմված պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող արձանագրություններում մտցրել են կեղծ տեղեկություններ:
ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: