ՀՀ Ազգային ժողովն ընդունեց ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության մասին փաստաթղթերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր արտահերթ նիստում Ազգային ժողովն ընդունեց երեկ քննարկված նախագծերը: Մասնավորապես ընդունվեց  «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին հարցը:

Բացի այդ, օրենսդիրներն ընդունեցին երեկ բուռն քննարկման առարկա դարձած ԵՏՄ-ին Ղազախստանի անդամակցության մասին 3 արձանագրությունները: Նշենք, որ այս արձանագրություններին կողմ քվեարկեցին 91, դեմ 4 պատգամավոր:




Լրահոս