Թբիլիսի փողոցներում «մեծ փախուստից» հետո գնդակահարված կամ ցեխերի մեջ սատկած վայրի կենդանիների դիերը հողին են հանձնվում:
Վրաստանի մայրաքաղաքում գրանցված ջրհեղեղն ավերել էր Թբիլիսիի կենդանաբանական այգին և այն վերածել է «դժոխային հորձանուտի»՝ վայրի կենդանիներին ազատ արձակելով մայրաքաղաքի փողոցներ՝ Հոլիվուդյան ֆիլմի նմանությամբ:
Այսօր մեկնարկել են Թբիլիսիի մայրաքաղաքի փողոցներում այսուայն կողմ ցեխակույտերի մեջ ընկած արջերի, առյուծների ու գայլերի դիերի մաքրման աշխատանքները:
Կարծես թե Թբիլիսիից ստացվող միակ լավ լուրն այն է, որ գետաձին առողջ վերադարձել է կենդանաբանական այգի: