«Բիբինի պահվածքից պարզ է` ԱԺ-ն դժվար թե ազդեցություն ունենա հոսանքի թանկացման վերաբերյալ կայացվելիք որոշման վրա» (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հոսանքի թանկացման վերաբերյալ խորհրդարանական լսումները կհամարի անիմաստ ժամանակի կորուստ, եթե ոչ մի տեղաշարժ չլինի: Armlur.am-ի հետ զրույցում պատգամավորը լսումների արդյունավետության մասին շատ բան չկարողացավ ասել, քանի որ այն հիմնական պատասխանատուն, ով պետք է ներկայանար ԱԺ, Գրիգորյանի խոսքով, չի բարեհաճել գնալ և լսել պատգամավորներին:

Իսկ թե ինչ առումով է դրական գնահատում լսումները, Մարտուն Գրիգորյանը կրկին դժվարացավ պատասխանել: Նրա խոսքով` Բիբինի պահվածքից պարզ է, որ ԱԺ-ն դժվար թե ազդեցություն ունենա հունիսի 17-ին հանձնաժողովի նիստում կայանալիք որոշման վրա:

Հիշեցնենք` վաղը` հունիսի 17-ին, տեղի կունենա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստ, որի ժամանակ որոշում կկայացվի էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս