Երեկ գրել էինք, որ ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում էր գտնվում նախկին պետավտոտեսուչ Վրեժ Յայլոյանը, որը, աշխատելով ավտոտեխզննման կայանում, ակամա դարձել է ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) մրցակիցը: Եւ ահա ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից երեկ տեղեկացրին, որ նոյեմբերի 5-ին ոստիկանությունն ահազանգ է ստացել, թե Վ. Յայլոյանին առեւանգել են: Սակայն Յայլոյանը ոստիկանությանը հայտնել է, որ իրեն ոչ ոք չի առեւանգել, այլ ինքը մեքենա է նստել իր կամքով, քանի որ հենց ինքն է առաջարկել մեքենայի մեջ զրուցել: Այսպիսով՝ ՀՀ ոստիկանությունը կանգնեց Մհեր Սեդրակյանի թիկունքին՝ «ջրից չոր դուրս բերելով» նրա հովանավորյալներին: Առաջ, Հայաստա՛ն:
«ՋՐԵՑԻՆ»՝ ԳՆԱՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ