ՀՀԿ գեներալ-պատգամավոր Մանվել Գրիգորյանը դրական է գնահատում Մովսես Հակոբյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակելը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց. «Շատ լավ եմ գնահատում, Մովսես Հակոբյանը մի երկու անգամ ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում»:
Անդրադառնալով տարածված Սեյրան Օհանյան- Յուրի Խաչատուրով հակամարտությանը` նա նշեց. «Չկա տենց բան, չկա հակամարտություն, մեր հակամարտությունը միայն թուրքերի հետ է: Հո դուք ֆաշի՞ստ չեք»:
Իսկ հարցին՝ Մովսես Հակոբյանը կկարողանա՞ աշխատել Հայկազ Բաղմանյանի հետ, Մանվել Գրիգորյանն արձագանքեց. «Բանակում սաղ մի թիմից են, մի հրամանա, բոլորն էլ միասին կատարում են»:
Հիշեցնենք, որ Մովսես Հակոբյանը երեկ նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ: