«Սիրիահայերը Հայաստան են ժամանել ինքնաբուխ, պետք է այնպես չանել, որ փախչեն այստեղից, առանց այն էլ ահավոր գեշ անուն ունինք սփյուռքի մեջ»:
Սփյուռքահայ Վահագն Հովնանյանը, անշուշտ, շատ ճիշտ հարց է բարձրացնում: Պետք է մեր հայրենակիցներին չնեղացնել, որպեսզի մարդիկ հետ չգնան ու վտանգի բերանում ապրեն: Նրանք պետք է իրենց զգան ինչպես իրենց տանը: Բայց այս միտքն արտահայտելու ժամանակ գործարար Հովնանյանը բավական հետաքրքիր մի ակնարկ է անում. «Ահավոր գեշ անուն ունինք սփյուռքի մեջ»: Իսկ թե ինչու է ձեւավորվել այդ «ահավոր գեշ անունը», բանախոսը չի մանրամասնել: Նա միաժամանակ չի ասել, թե ինչ է արել նույն գործարարը՝ այդ պիտակից ազատվելու համար: Այնպես որ, օդում խոսելն արժեք չունի: