«Եթե կուսակցության ղեկավարությունը թողնում է ազատ, այդ ժամանակ տեղի ուժերը, ժողովուրդը որոշում են կայացնում»:
Դե իհարկե, միշտ էլ կարելի է ժողովրդի անունից հանդես գալ ու ցանկացած որոշում կայացնելիս հղում անել ժողովրդին: ԲՀԿ-ն ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին քաղաքական ուժն է, որ ժողովրդին է մեղավոր համարում իր դժբախտությունների համար: Ի վերջո, եթե ԲՀԿ-ն այդքան այլընտրանքային քաղաքական ուժ է, ինչո՞ւ է սատարում ՀՀԿ-ի թեկնածու Արման Սահակյանին: Բավական չէ, որ այլընտրանք չի առաջադրել նրա համար, դեռ մի բան էլ իրենց կողմից քննադատվող կառավարական այդ ուժին է սատարում: Հիմա ո՞նց հավատանք Ծառուկյանի անկեղծությանն ու ԲՀԿ-ի քաղաքական հայտարարություններին: