Վաղը՝ հունիսի 17-ին, ժամը 11:00-ին, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի (Սարյան փող., 22 շենք) մոտ նախատեսում են բողոքի ցույց՝ ընդդեմ էլերկտրաէներգիայի անհիմն թանկացման:
«Կոչ ենք անում բոլոր ՀՀ քաղաքացիներին` միանալ մեր բողոքի ակցիային՝ պահանջելու վերոնշյալ հաձնաժողովից քաղաքական ճնշումերի ներքո չկայացնել որոշում, որի անդառնալի հետևանքները կաթվածար են անելու առանց այդ էլ խոցված ՀՀ քաղաքացու կենցաղը»,- ասված է հայտարարության մեջ:
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը իր հերթին կոչ է անում մասնակցել հունիսի 19-ին Ազատության հրապարակից էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ մեկնարկող բողոքի 2-րդ երթին` ողջունելով քաղաքացիական պայքարի նախաձեռնության անդամների հաստատակամությունը այս պայքարում: «Միայն պայքարի իրական նպատակը ՀԷՑ-ի և ռազմավարական այլ կարևորագույն նշանակությամբ օժտված օբյեկտների ազգայնացումը դարձնելով կարելի է հասնել հաղթանակի:
Ժողովուրդն է տերը Հայաստանի, ժողովուրդը պետք է լինի տերը ազգային հարստության»,-ասված է հաղորդագրության մեջ: