Բանջարեղեն վաճառողն ու ինչ-որ տղաներ վիճում էին, իսկ հարվածները ստանում` միջնորդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ՀՀ ոստիկանությունից տեղեկանում է, որ հունիսի 14-ին` ժամը 12.55-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Նոր Նորքի շուկայի մոտ կռիվ է:

Մեկնած օպերատիվ խմբին 1982 թ. ծնված Գագիկ Մ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.50-ին, Նոր Նորքի 3-րդ զանգվածի շուկայի մոտ բանջարեղեն վաճառող ոմն Արմեն վիճաբանել է երկու անծանոթ տղաների հետ, ինքը միջամտել է վիճաբանությանը, որի ժամանակ անծանոթ տղաների հարվածները դիպել են իր դեմքին` պատճառելով վնասվածքներ:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմենը 1978 թ. ծնված Արմեն Ս.-ն է, ով ներկայացել է բաժին և տվել բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:




Լրահոս