«Կապի մեջ+» ծառայություն Beeline-ից` ռոումինգ 24.99 դրամով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը հայտարարում է «Կապի մեջ+» ծառայության շրջանակում ռոումինգի գների նվազեցման մասին: Այժմ Beeline բջջային կապի կանխավճարային և հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կարող են ընդունել մուտքային զանգեր, ինչպես նաև զանգահարել Հայաստանի Beeline բջջային հեռախոսահամարներին 24.99 դրամ/րոպե մեկ միասնական սակագնով: 1ՄԲ բջջային ինտերնետի արժեքը ևս կազմում է 24.99 դրամ:

«Արձակուրդների շրջանի սկսվելուն զուգահեռ Beeline-ը հանդես է գալիս ռոումինգի համար միաժամանակ մի քանի պարզ և հարմար առաջարկներով: «Կապի մեջ+» ծառայությունը մեր հաճախորդներին հնարավորություն է տալիս կատարել և ստանալ զանգեր աննախադեպ ցածր սակագներով: Իսկ երկրների ցանկը, որտեղ այս ծառայությունը հասանելի է` Ռուսաստան, Վրաստան, Իտալիա, Ուկրաինա և այլ երկրներ, դարձնում է այն ամենագրավիչներից մեկը շուկայում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Ռոումինգը Beeline-ի հետ ոչ միայն շահավետ է, այլ նաև հետաքրքիր: Աննախադեպ ցածր սակագների հետ միաժամանակ մենք նաև հայտարարում ենք «Կապի մեջ» մրցույթի մեկնարկի մասին Facebook սոցիալական ցանցի Beeline Armenia պաշտոնական էջում: Մրցույթի մրցանակը բացառիկ սմարթ-պայուսակն է: Այն ինտեգրվում է սմարթֆոնի հետ, ունի նավիգատոր, կարող է լիցքավորել հեռախոսը, մի խոսքով, իդեալական է ցանկացած ճանապարհորդի համար: Մրցանակը ցուցադրված է Հյուսիսային պողոտայում գտնվող մեր գրասենյակում: Մրցանակը կշահի նա, ով առաջինը կգուշակի, թե ինչ է թաքցված պայուսակում», – նշեց Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Տաթև Այրումյանը:

«Կապի մեջ+» ծառայությունը գործում է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Ուկրաինա, Իտալիա, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան և Ուզբեկստան երկրների տարածքում` Beeline, Kyivstar, Wind Italy օպերատորների ցանցերում ռոումինգ ծառայությունից օգտվող Beeline բջջային կապի կանխավճարային և հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար։

«Կապի մեջ+» ռոումինգ ծառայությունը գործելու է մինչև 2015 թ. դեկտեմբերի 10-ը ներառյալ: Այն կարելի է ակտիվացնել` հավաքելով *655# հրահանգը, իսկ ապաակտիվացնել՝ *650#: Ծառայության ակտիվացման գումարը կազմում է 290 դրամ։

Ծառայությունից օգտվելու համար Հայաստանից մեկնելուց առաջ անհրաժեշտ է ակտիվացնել ռոումինգը` հավաքելով *131# հրահանգը կանխավճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար կամ *500# հրահանգը` հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար: «Կապի մեջ+» ծառայության վերաբերյալ առավել մանրամասն կարող եք տեղեկանալ www.beeline.am պաշտոնական կայքում:

Նշենք, որ «Կապի մեջ» մրցույթը մեկնարկում է հունիսի 16-ին Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջում։

01

02




Լրահոս