
Կահիրեի դատարանը Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին դատապարտել է հօգուտ մեկ այլ պետության լրտեսության գործով ցմահ ազատազրկման, գրում է BBC-ն:
Կահիրեի քրեական դատարանը նաև հաստատել է պետական դավաճանության ու լրտեսության մեղադրանքով «Մահմեդական եղբայրներ» շարժման երեք առաջնորդների մահապատիժները:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Մուրսին դատապարտվել էր մահապատժի 2011 թ բանտից զանգվածային փախուստի գործով: