ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ armlur.am-ի

Երեկ նախագահական նստավայրի դիմաց զոհված զինծառայողների ծնողներին ոստիկանության ծառայողները կրկին քաշքշելով տեղափոխել են դիմացի մայթ: Ոստիկաններն իրենց արարքը պատճառաբանում են նրանով, որ չի կարելի նախագահական նստավայրի դիմաց ակցիա իրականացնել: Զոհված զինվորների մայրերը հանդիպում են ունեցել մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Արմեն Գրիգորյանի հետ: Սակայն մայրերը չեն ցանկացել կրկին խոսել տեղակալի հետ, այլ ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ, բայց հանդիպումը չի կայացել: Օմբուդսմենն իրեն անհասանելի է պահել:

 

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` այն պետությունների քաղաքացիները, որոնց համար սահմանված է ՀՀ ժամանելու առանց մուտքի վիզայի ռեժիմ, ՀՀ տարածքում առավելագույնն ի՞նչ ժամկետով կարող են գտնվել: Եվ խնդրում եմ ասեք՝ գործող օրենքի համաձայն՝ օտարերկրացիների համար ինչպիսի՞ կացության կարգավիճակներ են սահմանված:

Իլոնա Մանուկյան (29 տարեկան, թարգմանչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների համար սահմանվում են կացության հետեւյալ կարգավիճակները.
ա) ժամանակավոր (տրվում է մինչեւ 1 տարի ժամկետով՝ յուրաքանչյուր անգամ 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ).
բ) մշտական (տրվում է 5 տարի ժամկետով՝ յուրաքանչյուր անգամ նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ).
գ) հատուկ (տրվում է տասը տարի ժամկետով: Այն կարող է տրվել մեկից ավել անգամ):
Միաժամանակ հայտնում ենք, որ այն պետությունների քաղաքացիները, որոնց համար սահմանված է ՀՀ ժամանելու առանց մուտքի վիզայի ռեժիմ, ՀՀ տարածքում կարող են մնալ առավելագույնը 180 օր ժամկետով՝ մեկ տարվա ընթացքում, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ ժամկետ սահմանված չէ:

ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ պաշտոնական տվյալներով 2014 թվականին ՀՀ միգրացիոն պետական ծառայությանը ապաստանի հայցով դիմել է 226 անձ, որոնցից 136-ը ճանաչվել է փախստական եւ ստացել ապաստան, իսկ 11-ը մերժում է ստացել:

 

 

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ երեխայի հաշմանդամության փաստը կարո՞ղ է հիմք հանդիսանալ մանկապարտեզի տնօրենի համար, որպեսզի նա մերժի երեխայի ընդունելությունը:

Սիլվա Հունանյան (30 տարեկան, օպերատոր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին ՀՀ օրենքի` նախադպրոցական տարիքի հաշմանդամ երեխաների դաստիարակության եւ անհրաժեշտ վերականգնողական օգնության համար առավել բարենպաստ հնարավորություններ ստեղծելու նպատակով ընդհանուր տիպի մանկական նախադպրոցական հիմնարկներում նրանց համար ստեղծվում են հատուկ պայմաններ:
Այն հաշմանդամ երեխաների համար, որոնց առողջական վիճակը թույլ չի տալիս նրանց դաստիարակությունն իրականացնել ընդհանուր տիպի նախադպրոցական հիմնարկներում, ստեղծվում են հատուկ նախադպրոցական հիմնարկներ:
Ընդհանուր կամ հատուկ նախադպրոցական հիմնարկներում հաշմանդամ երեխաների դաստիարակության դեպքում, նրանց ծնողների համաձայնությամբ, այն կարող է իրականացվել տնային պայմաններում: Նման դեպքերում ծնողներից մեկին կամ նրան փոխարինող անձին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվում են նյութական ապահովություն եւ արտոնություններ:
Համապատասխան կրթօջախները եւ նախադպրոցական հիմնարկները հաշմանդամ երեխաների ծնողներին կամ նրանց փոխարինող անձանց օգնություն են ցույց տալիս տնային պայմաններում նրանց դաստիարակությունն իրականացնելու գործում: Օգնության ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության սահմանած կարգով եւ ժամկետներում:

«Հատուկ կարիքներով մարդկանց աջակցություն» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ Հայաստանում թվով 117 դպրոց է իրականացնում ներառական կրթություն, որից 55-ը` Երեւանում: Ի դեպ, Երեւանից հետո մեծ թվով ներառական դպրոցներ կան Տավուշում` 15 դպրոց, Լոռիում` 12 եւ Շիրակում` 10: Մնացած մարզերում ուսումնական այդ հաստատությունների թիվը 10-ից ցածր է:




Լրահոս