Երկու իրանցի ուսանող հայցով դիմել են նորվեգիական դատարան՝ այդ երկրին մեղադրելով իրանցի ուսանողների հանդեպ խտրականության մեջ: Դատական լսումները սկսվում են այսօր ու, ինչպես ակնկալվում է, կշարունակվեն 3 օր, հայտնում է իրանական «Press TV»:
Ուսանողների խոսքերով՝ Նորվեգիայի իշխանությունները զրկում են իրանցիներին բարձրագույն ուսումնական հաստատություններում սվորելու հնարավորությունից՝ պատճառաբանելով, որ նրանք կարող են սովորել այն տեխնոլոգիաները, որոնք կապված են միջուկային զենքի արտադրության հետ:
2012 թ շուրջ 50 իրանցի ուսանողներ ենթարկվել են նման խտրականությունների: