ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Աշխատում էի փայտամշակման արտադրամասում: Մի քանի ամիս առաջ  աշխատանքի ժամանակ փայտի կտորը մտավ աչքիս մեջ: Ստիպված եղա աչքս վիրահատել: Բժիշկն ինձ արգելեց այլեւս աշխատել: Նա տեղեկացրեց, որ նման դեպքերում պետությունը քաղաքացուն տրամադրում է նպաստ: Խնդրում եմ ասել, թե ինչ նպաստի մասին է խոսքը, եւ ում դիմեմ նպաստ ստանալու համար:

Կարեն Կոտիկյան (26 տարեկան, հյուսն)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Ի պատասխան Կոտիկյանի՝ նշենք, որ նման դեպքերում քաղաքացուն նշանակվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստ, որի միջոցով մասնակիորեն կամ ամբողջությամբ փոխհատուցվում է վարձու աշխատողների եւ ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահովված անձանց ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով կորցրած աշխատավարձը, որն անձը ստանում էր կամ կարող էր ստանալ: Ժամանակավոր անաշխատունակության նպաստներն են համարվում՝ հիվանդության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության նպաստը, պրոթեզավորման պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության նպաստը, առողջարանային բուժման անհրաժեշտության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության նպաստը կամ առողջարանային բուժման նպաստը: Ինչպես նաեւ՝ հղիության ու ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության նպաստը:
Քաղաքացուն նշանակվում է նաեւ ընտանիքի հիվանդ անդամի խնամքի անհրաժեշտությամբ պայմանավորված ժամանակավոր անաշխատունակության նպաստ կամ ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ:
ժամանակավոր անաշխատունակության նպաստի համար քաղաքացին պետք է դիմի իր հաշվառման վայրի սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային գրասենյակ:

Սոցիալական ապահովության պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Փաստորեն, այս դեպքում քաղաքացին, անաշխատունակության նպաստի մի քանի կոպեկի հույսին մնալով, ստիպված պետք է գոյություն քարշ տա:




Լրահոս