
Շատ մարդիկ կցանկանային իրենց նախագահ տեսնել Վլադիմիր Պուտինին, հայտարարել է ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Պատասխանելով ֆրանսիացի լրագրողի հարցերին, դերասանը նշել է, որ անկասկած սիրում է Ֆրանսիան, սակայն ստիպված է փաստել, որ երկրում «ամեն ինչ վատ է»: Ընդ որում նա նշել է, որ վատ են ոչ միայն Ֆրանսիայի գործերը, այլ նաև Իտալիայինը ու ընդհանուր Եվրոպայինը: Նրա կարծիքով՝ Ֆրանսիայում մարդիկ ավելի դժբախտ են, քան Ռուսաստանում:
«Շատ մարդիկ կցանկանային, որպեսզի իրենց նախագահի պաշտոնը զբաղեցնի Պուտինի նման մեկը»,- հայտարարել է Դեպարդյե: