
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հավատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության լիակատար կարգավորմանը:
Ջեյմս Ուորլիքը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը, նշել է, որ որպես միջնորդ ԵԱՀԿ-ն ջանք չի խնայում, որպեսզի այդ կարգավորումը հնարավորինս շուտ տեղի ունենա: Սակայն Ուորլիքը նշել է, որ, այնուամենայնիվ, շատ բաներ կախված են երկու երկրների ղեկավարներից ու նրանց քաղաքական կամքից:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովն իր հերթին հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները Փարիզում հանդիպման ժամանակ վերահաստատել են կրկին հանդիպելու իրենց ցանկությունը և որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները աշխատում են մոտալուտ հանդիպման օրակարգի վրա:
«Մենք նաև պատրաստվում ենք այցելել տարածաշրջան այս կամ հաջորդ ամսին ու քննարկենք մանրամասները»,- ասել է նա: