
Հունիսի 16-ին հանրապետության հարավային հատվածներից մեկում Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դաշտային պայմաններում անց է կացրել արտագնա խորհրդակցություն՝ նվիրված բերքահավաքի ընթացքին:
Զեկույցներով հանդես են եկել վարչապետ Արա Հարությունյանը, գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը, շրջվարչակազմերի ղեկավարներ եւ այլ պատասխանատուներ:
Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել խորհրդակցության մասնակիցներին՝ նշելով, որ անհրաժեշտ է շարունակել համակարգված աշխատանքը՝ բերքահավաքի անկորուստ կազմակերպման ուղղությամբ: