
Թբիլիսիի Վերեի կիրճից դուրս են բերում հատուկ ծառայությունների աշխատակիցներին ու կամավորներին, ովքեր տարածքում մաքրման աշխատանքներ են իրականացրել:
«Մենք եղանակի վատթարացման ենք սպասում, այդ իսկ պատճառով էլ անվտանգության նպատակով նման որոշում է կայացվել»,- հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայության աշխատակցուհին:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում ջրհեղեղը գրանցվել էր հունիսի 14-ի գիշեր, երբ հորդառատ անձրևներից հետո ափերից դուրս եկած Վերե գետը հեղեղել է հարակից տարածքները:
Վերջին պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 17 մարդ, շուրջ 300 մարդ մնացել է առանց տանիքի: