
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն՝ ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում նոյեմբերի 28-ին կանցկացվի ԵԱՀԿ հերթական մշտադիտարկումը, հայտնում է Trend-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։
Ադրբեջանական կողմից մշտադիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, դաշտային օգնական Իրժի Աբերլեն, համակարգող Փիթեր Քին և անձնական օգնական Ուիլյամ Փրայորը։
Հայկական կողմից կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովն ու Եվգենի Շարովը։