Այսօր խորհրդարանում քննարկվեց «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Այս փոփոխությամբ հարկատեսակներ կսահմանվել ոսկու շուկայի առևտրականների համար:
Հիմնական զեկուցողը Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն էր, ով նշեց, թե առաջարկվում է արտոնագրային վճար սահմանել ոսկու առևտրով զբաղվողների համար: Նախարարը հայտարարեց, որ մինչ նախագծի մշակումը վարչապետ Հովիկ Աբրահամյանը շրջել է Ոսկու շուկայում, մարդկանց տեսակետն է հարցրել և հավելեց, որ ուսումնասիրությունների արդյունքում եկել են այն եզրակացության, որ արտանագրային վճարը ճիշտ տարբերակ է:
Կարեն Ճշմարիտյանը ներկայացրեց, որ Ոսկու շուկայի աշխատակցիները ամսական 35 հազար դրամ արտոնագրային վճար պետք է վճարեն«Ամսական 35 հազար դրամ վճարելով՝ կստացվի, որ ոսկու շուկաների աշխատակցիները տարեկան 420 հազար դրամ հարկ են վճարում, ինչը մեծ թիվ չէ»:
Պատգամավորների այն դիտարկմանը, որ ոսկու շուկաների աշխատակիցներն արդեն սկսել են բողոքել այս օրինագծի դեմ, էկոնոմիկայի նախարարը նշեց. «Կարող է երեք հազար դրամ դնեինք հարկը, էլի բողոքողներ լինեին»: