Բնապահպանական պետական տեսչության կողմից 19.11-23.11.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.54 մլն դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 20 որոշում եւ հաշվարկվել շուրջ 1.7 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված եւ Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման վերաբերյալ գործի քննության արդյունքում 5 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի 5 որոշում 250 հազար դրամ ընդհանուր գումարի չափով եւ հաշվարկվել է 461.25 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ
Մթնոլորտի վերահսկողության բաժնի եւ Երեւանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից համատեղ ստուգվել են “ՄԼԼ Ինդասթրիզ” եւ “Մեծն Էրիկ” ՍՊԸ-ները, որի արդյունքում կայացվել են վարչական տուգանքի 2 որոշում 200 հազար դրամ ընդհանուր գումարի չափով եւ հաշվարկվել է 668.52 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից արձանագրված 1 դեպքի համար կայացվել է վարչական տուգանքի 1 որոշում 150 հազար դրամ գումարի չափով եւ հաշվարկվել է 109.5 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ջրերի պահպանության ոլորտ
Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված խորքային հորի ապօրինի հորատման 1 դեպքի համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Հողերի պահպանության ոլորտ
Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար կայացվել են վարչական տուգանքի 2 որոշում 130 հազար դրամ ընդհանուր գումարի չափով եւ հաշվարկվել է 80 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից ,Ուստիանե ՍՊԸ եւ շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 2 ֆիզիկական անձանց նկատմամբ վարչական տուգանքի 2 որոշում 200 հազար դրամ ընդհանուր գումարի չափով եւ հաշվարկվել է 80 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից ստուգված ,Թալինի կոմունալ ծառայությունե ՀՈԱԿ եւ շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է վարչական տուգանքի 3 որոշում 210հզ.դրամ ընդհանուր գումարի չափով եւ հաշվարկվել է 250 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հանքանյութի ապօրինի տեղափոխում
Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների եւ ,Սեւան ԱՊե ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում կազմվել է ապօրինի ավազի տեղափոխման վերաբերյալ արձանագրություն: Կայացվել է 1 ֆիզիկական անձի նկատմամբ վարչական տուգանքի 1 որոշում 50 հազար դրամ գումարի չափով եւ հաշվարկվել է 5 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված 1 դեպքի համար կայացվել է 1 ֆիզիկական անձի նկատմամբ վարչական տուգանքի 1 որոշում 50 հազար դրամ գումարի չափով:
Ապօրինի որս
Կենսաբազմազանության հողերի, թափոնների եւ վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի, Վայոց ձորի տարածքային բաժնի, Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների եւ Վայոց ձորի մարզի տեղի ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ որսահանդակներում իրականացվել է որսի օրինականության նկատմամբ վերահսկողություն, որի արդյունքում հայտնաբերվել եւ Վայոց ձորի ոստիկանությանն է հանձնվել առանց համապատասխան փաստաթղթի որսորդական հրացան: Միջոցառման ընթացքում արձանագրվել է նաեւ որսի կանոնների խախտման 1 դեպք, որը այժմ գտնվում է վարչական վարույթում:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Անտառների ՎԲ կողմից շրջայցերի ընթացքում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100հազ.դր գումարի վարչական տուգանքի 1 որոշում եւ հաշվարկվել է 45.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ընդհանուր առմամբ Բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.88 մլն դրամ գումար: