
Նոյեմբերի 26-ին, ժամը 10:39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Առաքելյան 12 տան բնակիչն ընկել է հատակին, չի կարողանում տեղաշարժվել: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները անօգնական վիճակում (կոնքազդրային կոտրվածքով) գտնվող, 88-ամյա Աղաբեկ Բարսեղյանին պատգարակով մոտեցրել են շտապօգնության մեքենային: Տուժածը տեղափոխվել է “Արմենիա” բժշկական կենտրոն: