
Իտալական «Ռոմա»-ն ցանկություն ունի գնել Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
Իտալական ակումբը փոխարինող է փնտրում կիսապաշտպան Ժերվինյոյի համար, որի` ակումբից հեռանալու հավանականությունը մեծ է։
Նշվում է, որ «Ռոմա»-ի սպորտային տնօրեն Վալտեր Սաբատինին Մխիթարյանի հնարավոր տեղափոխության մասին արդեն բանակցել է հայ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ։