Օզբիլիսին ու Անդոնյանին տարկետում կտան, իսկ Կորյանին կազատեն զինծառայությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը իր առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված է Հայաստանի ֆուտբոլի հավաքականում հանդես եկող երկու խաղացողներին` Դանիել Իհսանի Օզբիլիսին և  Գաել Պոլ Ֆիլիպի Անդոնյանին մինչև 2017 թվականի ամառային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին որոշման նախագիծը:

Երկու ֆուտբոլիստներն էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ստացել:

Մեկ այլ նախագծով, նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ Ռուսլան Հրաչի Կորյանին (ծնված՝ 1988 թվականի հունիսի 15-ին, բնակության վայրը` ք. Երևան, Խանջյան 27):




Լրահոս