Երեկ` նոյեմբերի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Օգանովի 4-րդ շենքի բնակիչ, 23-ամյա Հովասափ Գևորգյանը վարելով “Ինֆինիտի” մակնիշի 54 DՍ 444 համարանիշի ավտոմեքենան, Ալեք Մանուկյան թիվ 5 շենքի մոտ (ԵՊՀ վարչական շենքի դիմաց) վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Շարուրի 16 շենքի բնակիչ 18-ամյա Աստղիկ Դանջյանին:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանման տարածք:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի