
Նոյեմբերի 26-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության “Զվարթնոց” օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ օդանավակայանի մեկնման սրահում վիճաբանություն է տեղի ունենում: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ Երեւան-Շարմ-Էլ-Շեյխ չվերթի ուղեւորներից մեկը` 1969 թ. ծնված Նվեր Մ.-ն, ուղեւորների հաշվառումն անցնելուց հետո, սահմանապահ գոտում, ոգելից խմիչք օգտագործած վիճակում անհիմն վիճաբանել է սահմանապահ գոտու ծառայողների հետ` նրանցից պահանջելով իր ուղեբեռի կտրոնը, այնուհետեւ ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ` մոտ 5-7 րոպե հայհոյել է նրանց: Նվեր Մ.-ն բերման է ենթարկվել բաժին: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական բաժանմունք: