Ներկայացվել է օտարերկրյա քաղաքացիների 10 դիմում որդեգրման վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի գլխավորությամբ հունիսի 16-ին տեղի է ունեցել Որդեգրման վերաբերյալ փաստաթղթերի ուսումնասիրությունն իրականացնող միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը: Խմբի ուսումնասիրությանը ներկայացվել են որդեգրողի թեկնածու հաշվառվելու վերաբերյալ օտարերկրյա անձանց 10 դիմումներն ու փաստաթղթերը:

Նիստի ընթացքում բացի ընթացիկ հարցերից, հանձնաժողովի անդամները քննարկել են օտարերկրացիների կողմից երեխաների որդեգրման գործընթացի արդյունավետությունը և թափանցիկությունը բարձրացնելու հետ կապված խնդիրներ:

Նախարարի տեղակալը տեղեկացրել է հանձնաժողովի անդամներին, որ Արդարադատության նախարարությունը շարունակաբար աշխատանքներ է տանում այս ոլորտի իրավական ակտերը կատարելագործելու ուղղությամբ և առաջարկել հանձնաժողովի անդամներին 10-օրյա ժամկետում ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացնել առաջարկություններ որդեգրման գործընթացը կանոնակարգող Կառավարության որոշման մեջ անհրաժեշտ փոփոխությունների և լրացումների վերաբերյալ:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս