ԱՄՆ ՄԶԳ փոխտնօրենի տեղակալը կարևորել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ նախարարության երկխոսությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հունիսի 16-ին ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) փոխտնօրենի տեղակալ Ջոնաթան Կացի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարը բարձր է գնահատել ԱՄՆ-ի հետ արդյունավետ համագործակցությունն՝ ընդգծելով ԱՄՆ կառավարության պատրաստակամությունը դատաիրավական և մի շարք այլ բարեփոխումների իրականացման հարցում ցուցաբերող շարունակական հետաքրքրության ու աջակցության կարևորությունը:

Արդարադատության նախարարության հետ փոխգործակցության համատեքստում Ջոնաթան Կացը շեշտել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ նախարարության երկխոսության կարևորությունը: Նա ընդգծել է հատկապես հասարակական սեկտորի հետ առողջ քննարկումների արդյունքում ստեղծված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ համարելով այն լուրջ առաջընթաց:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքություն ներկայացնող մի շարք հարցեր: Մասնավորապես՝ անդրադարձել են դատական գործերի թվայնացման և էլեկտրոնային արխիվացման համակարգի ներդրման գործում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ հնարավոր համագործակցությանը:Հ

Հանդիպմանը քննարկվել են նաև Կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության շրջանակներում հնարավոր համագործակցության ձևաչափերը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում համապատասխան աշխատանքային օրակարգի մշակման և քննարկման վերաբերյալ:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս