Արմավիրում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում նոյեմբերի 26-ին՝ ժամը 17.55-ին, հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 17-ամյա Լիպարիտ Ա.-ն և 17-ամյա Ռոլանդ Մ.-ն: Ըստ Ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, Լիպարիտ Ա.-ն և Ռոլանդ Մ.-ն Արմավիր քաղաքի ավտոկայանի տարածքում վիճաբանել են 18-ամյա թ. ծնված Արսեն Մ.-ի և ոմն Էդգարի հետ, որի ընթացքում ստացել են վնասվածքները: Նույն օրը, ժամը 20.30-ին, Արսեն Մ.-ն Նալբանդյան գյուղից բերման է ենթարկվել բաժին և խոստովանել, որ իր մոտ եղած դանակով ինքն է հարվածել Լիպարիտ Ա.-ին և Ռոլանդ Մ.-ին:
Արսեն Մ.-ն ձերբակալված է: Ձեռնարկվում են միջոցառումներ ոմն Էդգարի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս