Գյումրիում բազմանդամ անօթեվան ընտանիքների բնակարանային խնդիրները չեն լուծվում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներին բնակարաններով ապահովման ավելի քան երկու տասնամյակ ձգձգումը տարի առ տարի նոր ու անլուծելի թվացող խնդիրներ է առաջացրել անօթևանության վերացման և Գյումրին տնակներից մաքրելու գործում: Եվ քանի որ աղետի գոտում երկրաշարժից անօթևան ընտանիքներին բնակարանների տրամադրման ՀՀ կառավարության սահմանած կարգի համաձայն ընտանիքների անդամների քանակը հաշվի չի առնվում և տրամադրվում է ճիշտ այնքան սենյականոց բնակարան, որքան աղետի հետևանքով կորցրել են ընտանիքները, անլուծելի խնդրի առաջ են կանգնել բազմանդամ, ասենք 1 կամ 2 սենյականոց բնակարաններ ստացած, նույն բնակարանին հավակնող մի քանի մասից բաղկացած 7-ից մինչև 15 անդամներ ունեցող ընտանիքները: Այդ իսկ պատճառով նախորդ երեք տարիներին 3232 բնակարանի կառուցումն անգամ չլուծեց անօթևանության խնդիրը և միայն Գյումրիում դեռևս չորս հազարի հասնող ընտանիքներ շարունակելու են երկար տարիներ մի կերպ պատսպարված մնալ ժամանակավոր կացարաններում: 
Իսկ անօթևան բազմանդամ ընտանիքները նոր բնակարաններ ստանալիս ստիպված կիսվում են. ընտանիքի մի մասը տեղափոխվում է բնակվելու նոր բնակարանում, իսկ մյուս մասն արդեն առանց անօթևանի կարգավիճակի շարունակում է բնակվել տնակում: Մեր դիտարկումները ցույց են տալիս որ, սովորաբար, նոր բնակարաններ ստացած և կիսված բազմանդամ ընտանիքների առավել անօգնական վիճակում գտնվող մասին են թողնում տնակներում բնակվելու, իսկ վերջիններիս շարքում մեծ թիվ են կազմում միայնակ մայրերը: Նման իրավիճակում է հայնվել նաև Գյումրու Ռեպինի փողոցի հարևանությամբ գտնվող տնակային ավանի բնակիչ Հարությունյանների ընտանիքը:
Առավել մանրամասն` “Շիրակ կենտրոնի” պատրաստած տեսանյութում:




Լրահոս