
Ամերիկացի վիրաբույժ Ջոզեֆ Մյուրեյն, ով աշխարհում առաջին անգամ կատարեց երիկամի փոխպատվաստում և արժանացավ բժշկության ասպարեզում Նոբելյան մրցանակի, Բոստոնում 93 տարեկան հասակում հրաժեշտ է տվել կյանքին:
1954-ին Մյուրեյը փոխպատվաստեց 23-ամյա Ռիչարդ Հերրիկի երիկամը` նրա երկվորյակ եղբորից: Այդ ժամանակվանից սկսած աշխարհում կատարվել են այդ օրգանի փոխպատվաստման հարյուր հազարավոր վիրահատություններ: 1990-ին Ջոզեֆ Մյուրեյը իր մյուս գործընկերոջ՝ Էդվարդ Թոմասի հետ արժանացել է ֆիզիոլոգիայի և բժշկության Նոբելյան մրցանակի: