Կարիեսի առաջացման պատճառները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարիես, լնդերի արյունահոսություն, բերանից տհաճ հոտ, բորբոքում և ցավ, ատամների շարժունություն:

Վատ հետևելու շնորհիվ բակտերիաները արագ բազմանում և առաջացնում են ատամնափառ` անջատելով մեծ քանակությամբ թթուներ և թույներ: Եթե ատամնափառը չմաքրվի, դրանք ակտիվորեն կբազմանան: Չհետևելու արդյունքում փառը դառնում է ավելի հաստ և պինդ` առաջացնելով հասուն ատամնափառ: Այսպես է սկսվում կարիեսը` ատամի կարծր հյուսվածքների քայքայումը, որը բերում է խոռոչի առաջացմանը:

Լնդերի բորբոքային հիվանդությունների ժամանակ բակտերիաները ակտիվ բազմանում են լնդերի տակ, քայքայելով սննդի մնացորդները: Բացի լնդերից մանրեները կուտակվում են նաև լեզվի հիմքում: Այդ իսկ պատճառով հիգիենան պետք է պահպանել` մաքրելով նաև լեզվի ողջ մակերեսը:

Տհաճ հոտը ավելի ցայտուն է առավոտյան, քանի որ գիշերը դադարում է թքարտադրությունը և թուլանում է բնական պաշտպանությունը մանրեներից: Այդ է պատճառը, որ երեկոյան ատամները հարկավոր է լվանալ ավելի ջանասիրաբար:




Լրահոս