
Բունդեսլիգայի պաշտոնական կայքում ավարտվել է մայիս ամսվա լավագույն գոլի որոշման վերաբերյալ քվեարկությունը:
Գերմանիայի առաջնության մայիսի լավագույն գոլ է ճանաչվել Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը՝ Բրեմենի «Վերդեր»-ի դարպասը։ Մխիթարյանը ստացել է ձայների 56 տոկոսը: