«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է երեք քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Մեր տեղեկություններով, հանդիպումը կայացել է նախագահական նստավայրում՝ «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» կուսակցությունների եւ Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչների հետ: Հանդիպման առիթը երկու բան կարող է լինել՝ սահմանադրական բարեփոխումներ կամ հնարավոր կոալիցիայի ձեւավորում:
Այժմ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ձեւավորված մասնագիտական հանձնաժողովի անդամները քաղաքական ուժերի հետ հանդիպումներ եւ քննարկումներ են ունենում: Օգոստոսին փաթեթը պետք է ներկայացվի ԱԺ-ին, իսկ ուշ աշնանը նախատեսվում է սահմանադրական հանրաքվե անցկացնել: Կոալիցիայի ձեւավորման մասին էլ վաղուց խոսակցությունները չեն դադարում, թեեւ պոտենցիալ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն համառորեն հերքում է դա»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: