
Ադրբեջանի զինված ուժերում հիվանդության հետևանքով նորակոչիկ է մահացել: Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը: 18-ամյա Իլհամ Էլմադդին օղլու Նագիզադեն ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Նորակոչիկը մահացել է սրտանոթային անբավարարությունից: Նշվում է, որ զինծառայողը բանակ էր զորակոչվել նախորդ ամիս: