Եվգենի Բիբինն անցել է սպառնալիքների. «գաղտնի» նամակ Ռոբերտ Նազարյանին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ «Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին մի «գաղտնի» նամակ է գրել: «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց ձեռք բերել այդ նամակի պատճեն: Տեղեկացնենք, որ գրությամբ Բիբինը զգուշացրել է Նազարյանին, որ եթե էլէներգիայի սակագինը 6,93 դրամով թանկանա, հնարավոր է Հայաստանում անխափան էլէներգիա չունենանք:

«Ընկերությունը չի կարող երաշխավորել մատակարարվող էլեկտրաէներգիայի որակին եւ հուսալիությանը ներկայացվող անհրաժեշտ պահանջների բավարարումը, ինչպես նաեւ՝ ապահովել մատուցվող ծառայության որակի բարելավմանն ու պահպանմանն ուղղված անհրաժեշտ ներդրումների իրականացումը»,- նշված է Բիբինի նամակում: Ավելին՝ ՀԷՑ գլխավոր տնօրենը տեղեկացրել է, որ եթե ՀԾԿՀ-ն ընդամենը 6,93 դրամով թանկացնելու որոշում կայացնի, ապա իրենց ընկերությունը կդիմի այդ հանձնաժողովին «լիցենզավորված գործունեության իրականացման հնարավորությունը քննարկելու նպատակով»: Այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ը սպառնում է էներգամատակարարման համակարգի գործունեությունը դադարեցնել»:

Նամակի ամբողջական տարբերակը կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս