«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Տավուշի մարզի Աչաջուր համայնքի ղեկավար Կամո Ղալթախչյանը հունիսի 15-ին գնացել է Վանաձորի քրեակատարողական հիմնարկ: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ համայնքի ղեկավարը մտել է տեսակցության սրահ եւ բավականին երկար ժամանակ մնացել այնտեղ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Կամո Ղալթախչյանը հաստատեց, որ գնացել է քկհ. «Որդիս եւ ընկերներն են այնտեղ, անմեղ տեղը հիմարների պատճառով հայտնվել են կալանավայրում»»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: