
Բելգորոդի շրջանում ծնողները հաշմանդամ որդուն պահել են գոմում` հորթի հետ: 13-ամյա երեխան բոլորովին մերկ` ահագին ժամանակ առանց սնվելու բնակվել է գոմում: Տղային նկատել են հարեւաններն ու դիմել ոստիկանություն: Բազմազավակ ընտանիքի հայրը հերքել է մեղադրանքն` ասելով, որ երեխան գոմում է եղել ընդամենը մի քանի ժամ, մայրը աշխատանքի վայրում է գտնվել, իսկ ինքը զբաղված է եղել ֆերմայի գործերով: Կատարվում է հետաքննություն: