
Թուրքիայի նախկին նախագահ ու վարչապետ Սուլեյման Դեմիրելը կյանքի 91-րդ տարում մահացել է Անկարայի հիվանդանոցներից մեկում:
Դեմիրելը մահացել է սրտային անբավարարությունից, հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում կատարելով Guven Hastanesi հիվանդանոցի հայտարարությանը, որտեղ քաղաքական գործիչը բուժում է անցել:
Դեմիրելը մեկ ամսից ավել գտնվել է հիվանդանոցում, որտեղ շնչուղիների, ինչպես նաև սրտի անբավարարության բուժման կուրս է անցել: Իսկ երեքշաբթի օրը Դեմիրելի վիճակը կտրուկ վատացել է, ինչի արդյունքում այս գիշեր վերջինս մահացել է:
Դեմիրելը Թուրքիայի նախագահի պաշտոնն է զբաղեցրել 1993-2000 թթ: