Վիճաբանություն և միաձայն քվեարկություն. ՀԾԿՀ-ն հաստատեց էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում այսօր սահմանվեց էլեկտրաէներգիայի նոր սակագինը: Մինչ քվեարկությունը, հանձնաժողովի անդամները ելույթներ ունեցան և ներկայացրեցին, թե ինչպես են քվեարկելու: Բոլորն էլ նշեցին, թե սակագնի վերանայմանը կողմ են քվեարկելու:

Նշենք, որ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն առաջարկել էր հետաձգել սակագնի վերանայումը, սակայն դա չընդունվեց:

Այսպիսով, բնակչության համար ցերեկային սակագինը կկազմի 48.78 դրամ, գիշերայինը` 37.78 դրամ: Ներկայացնում ենք մյուս սակագները.

110 կվ լարմամբ սնվող սպառողների համար` ցերեկային 37.28, գիշերային` 33.28

35 կվ լարմամբ սպառողների համար` ցերեկային` 39.78, գիշերային` 35.78

6 (10) կվ լարմամբ սպառողների համար` ցերեկային` 45.78, գիշերային`35.78

0.38 կբ լարմամբ սպառողների, այդ թվում բնակչության համար, ցերեկային` 48.78, գիշերային` 37.78

Նշենք, որ մինչ այս որոշումը սակագինը բնակչության համար կազմում էր ցերեկային 41.85 և գիշերային` 31.85 դրամ:

Թանկացումը կգործի օգոստոսի 1-ից:




Լրահոս