
«Իսլամական պետություն» ջիհադիստական խմբավորման կազմում մինչև 5000 ռուսներ են մարտնչում, պնդում է ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ոստիկանության գեներալ-գնդապետ Անդրեյ Նովիկովը:
«Հատուկ ծառայությունների տվյալների համաձայն՝ այս պահին ԻՊ կազմում մարտնչում է շուրջ 2000 ՌԴ անձնագիր ունեցող քաղաքացի, սակայն որոշ փորձագիտական գնահատականների համաձայն՝ նրանց թիվը մոտենում է 5000-ի»,- հայտարարել է Նովիկովն «Ինտերֆաքսին»՝ կոչ անելով ավելի մանրակրկիտ անցկացնել գործակալական աշխատանքները:
Հավելենք, որ Ռուսաստանում մեծ արձագանք ստացավ Մոսկվայի Պետհամալսարանի ուսանողուհու՝ Մարիա Կարաուլովայի պատմությունը, ով Մոսկվայից թուրք-սիրիական սահման էր ժամանել՝ ցանկանալով միանալ իսլամիստներին: